Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՕՍԿԱՐ ԿԱՏՎԻ ԽՆԱՄԱԿԱԼԸ ՉՊԵՏՔ Է ՎՃՌԻ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Թուրքը փակում է Լաչինի միջանցքը, Հայաստանի ԱԺ-ում բուֆետ են բացում։ Ընդամենը սեպտեմբերին տվել ենք 200-ից ավելի զոհ, ունենք չվերադարձված դիեր, իշխանությունն անամոթաբար գնում է Քաթար՝ ֆուտբոլ նայելու, օր ու մեջ ամենաթանկ ռեստորաններում հարսանիքի է։ Մեզ իսկապես հոտի տեղ են դրել՝ «Օսկար» կատվի տեղը։